National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը
1 / 2

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանը միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը կարեւորեց ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափերով: Երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարձր գնահատելով Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական խմբի գործունեությունը` նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականների այցը կխթանի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունները, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա անհրաժեշտ համարեց տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացումը:

ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին ` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա բարձր գնահատեց բրիտանացի խորհրդարանականների այցը Արցախ: Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ հավելեց, որ այդ որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում: « Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գորըծնկերներից»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը վերահաստատեց իրենց պատրաստակամությունը նպաստել երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան կարեւորում է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում , ու Եվրոպան, եւ մասնավորապես Միացյալ Թագավորությունը շահագրգիռ են զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Բրիտանացի պատգամավորների համոզմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքը լավ է դրված: Նրանք վստահություն հայտնեցին, որ այդ հարաբերությունները այսուհետ եւս կզարգանան եւ կխորանան, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am